Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Խոսուն լուսանկար

Խոսուն լուսանկար
11.07.2025 | 12:15

Իրանի պետական բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Թեհրանի հայոց «Արարատ» մարզավան։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ցուցաբերելով բարձր հարգանք Քրիստոնեության և Հայ ազգային եկեղեցու հանդեպ, անգամ թույլատրում է հավասարը հավասարի, մեր եկեղեցու կրոնապետերի լուսանկարը տեղադրել իննսուն միլիոնանոց երկրի և Շիա աշխարհի առաջնորդի լուսանկարի շարքում, իսկ Հայաստանի վարչապետն իր պաշտոնին ոչ հարիր արտահայտություններ է թույլ տալիս Հայոց եկեղեցու սպասավորների հասցեին` ընդհուպ իր թլպատված չլինելը ստուգելու համար։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ